top of page

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից (լուսանկար)

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։ Այս մասին գրում է 24news-ը:

Կոստանյանը ստացած նվերը հանձնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նվերի արժեքը գնահատվում է 101 հազար 228 դրամ։

Հիշեցնենք, որ 60 հազար դրամը գերազանցող նվերները պաշտոնյաները հանձնում են պետությանը կամ համայնքին։

ree

1/2937
bottom of page