top of page

Ընկերության տնօրենը 75 միլիոն դրամ է հափշտակել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 25
  • 1 min read

ree

Քննչական կոմիտեից հայտնում են.

«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի ամռան ընթացքում ընկերության տնօրենն, առանց ընկերության սեփականատիրոջ իմացության, հափշտակել է 75 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ֆիզիկական անձին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգվել է»:

1/3038
bottom of page