top of page

Ադրբեջանում կրկնակի ստուգում են նախկինում զորակոչից տարկետում ստացած անձանց առողջական վիճակը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 29
  • 1 min read
ree


Ադրբեջանում կրկնակի ստուգում են նախկինում զորակոչից տարկետում ստացած անձանց առողջական վիճակը, հաղորդում է Report-ը:

Պարբերականի տվյալներով ՝ զորահավաքի եւ զորակոչի պետական ծառայության կազմակերպչական վերահսկողության գլխավոր վարչության պետ Ազիզ Խիդաեւը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում առողջական վիճակի պատճառով տարբեր ժամանակահատվածներում զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների շրջանում կրկնակի հետազոտություն է անցկացվել:

«Նրանք, ում մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, ուղարկվում են զինվորական ծառայության»,- հավելել է նա:

1/3038
bottom of page