top of page

«Գնալով նմանվում են Թուրքիայի և Ադրբեջանի կառավարման համակարգին». Մարդու իրավունքների առաջին պաշտպանը՝ իշխանության մեթոդների և գործելաոճի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 29
  • 1 min read

ree

Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պաշտոնյաների հասցեին քաղաքացիների գրած սուր մեկնաբանությունները իրավապահների կողմից դիտարկվում են որպես  «բռնություն գործադրելու հրապարակային կոչ», և առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվում  Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Այս իրականությունը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նմանեցնում է Թուրքիայի և Ադրբեջանի կառավարման համակարգերին:

«Ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի կառավարման համակարգին ենք գնալով նմանվում: Չեմ տեսնում որևէ խնդիր քննադատելու մեջ: Քննադատությունը միշտ մի նպատակ է ունեցել՝ օգնել ուժեղացնել պետությունն ու ամրապնդել պետականությունը: Բայց, ինչպես երևում է այս իշխանությունների քաղաքականությունից, թիրախավորվելու են շատ-շատերը, որովհետև այս պահին էլ մեր աչքի առաջ ցուցադրաբար տեղի են ունենում այնպիսի գործողություններ, որոնք «դաստիարակիչ», ահաբեկչական նշանակություն ունեն: Այո՛,  մենք գտնվում ենք շատ բախտորոշ իրավիճակում, ու մեզ  պետք է հավաքել մեր ուժերն ու կամքը՝ դիմադրելու այն բոլոր չարիքներին, որոնք տեղի են ունենում մեր աչքի առաջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից տարիներ առաջ իշխանության յուրացում է արվել, այսօր էլ իշխանության բոլոր ճյուղերը գտնվում են մեկ քաղաքական ուժի ու նրա ղեկավարի կառավարման ներքո.

«Սահմանադրության կետերը, որոնք խոսում են ժողովրդավարության, իշխանության բաժանման մասին և այլն, բոլորը ի չիք են դարձել: Մենք այսօր ոչ թե զուտ բռնապետություն ունենք, այլ միապետություն: Սա ճորտատիրական կառավարման համակարգին է  նմանվում»:

1/3038
bottom of page