Շիրակի թեմի քահանաներին ասել են՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին պետք է զեղչեն Վեհափառի անունը, քահանաները, սակայն, հրաժարվել են
- Lilit

- Dec 3
- 1 min read

Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատարագի կմասնակցի Շիրակի մարզում։
Նշել էինք, որ թեմի բոլոր քահանաները հրաժարվել են պատարագ մատուցել, միայն, ըստ լուրերի, Տեր Ռուբենն էր համաձայնել։
Իրավիճակը, սակայն, փոխվել է։
Պատարագը մատուցվելու է Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ այդ օրը պատարագ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագա քահանա Տերտերյանինն է։
Տեր Վարուժանը հայտարարեց՝ բացառվում է, որ կզեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։
«Այս կիրակի իմ հերթապահությունն է, պատարագիչը ես եմ, բայց ես մնալու եմ կանոնի մեջ»,- նշեց Տեր Վարուժանը։
Տեր Ռուբենի հետ զրուցում ,ում մոտեցել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանը ու ասել, թե ուզում են, որ պատարագը Տեր Ռուբենը մատուցի ու զեղչի Վեհափառի և Սրբազանի անունները։
«Եկան, ինձ խնդրեցին, որ պատարագը ես անեմ, Կարենն էր, ասաց՝ ես պետք է անեմ, երևի այն մտքով, որ ես պետք է զեղչեմ Վեհափառի ու Սրբազանի անունը, բայց ես դրա իրավունքը չունեմ, դա մեր կանոնից դուրս է»,-պատմեց Տեր Ռուբենը։
Հարցին՝ այսինքն ակնարկել են, որ պարտադիր զեղչե՞ք Վեհափառի անունը՝ Տեր Ռուբենն ասաց, թե ասել են, բայց ինքն ասել է՝ իրավունք չունի այդպես անելու։
«Սխալ ինֆորմացիաներ են ուղղակի տարածում, պետք չէ քահանաների անունների հետ խաղալ»,- հավելեց Տեր Ռուբենը։




















