top of page

Օլիմպիական ջահը փոխանցվել է 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին Իտալիայում

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 4
  • 1 min read
ree

Աթենքի պատմական «Պանատինայիկոս» սպիտակմարմար մարզադաշտում, որտեղ 1896 թվականին անցկացվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը, տեղի է ունեցել օլիմպիական ջահի փոխանցման պաշտոնական արարողությունը։ Այս խորհրդանշական միջոցառմամբ օլիմպիական կրակը հանձնվել է Իտալիայի կազմակերպչական կոմիտեին, որը պատրաստվում է ընդունել 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերը։


Նշենք, որ ջահի փոխանցման արարողությունը ավանդաբար ընդգծում է խաղերի խաղաղասիրական և միավորող գաղափարները՝ միաժամանակ նշելով նոր օլիմպիական շրջափուլի սկիզբը։


Իտալիայում կրակը կշարունակի իր երթը մի շարք քաղաքներով՝ հասնելով խաղերի բացման արարողությանը։

1/3046
bottom of page