Միլանի «Ինտերը» 2։1 հաշվով հաղթել է «Ջենոային»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը
- Lilit

- 22 hours ago
- 1 min read

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս հաղթեց «Ջենոային» (2-1):
«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Յան Բիսեկը և թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը՝ համապատասխանաբար, 6-րդ և 38-րդ րոպեներին։ Տանտերերի միակ պատասխան գոլը 68-րդ րոպեին խփեց Վիտոր Օլիվեյրան։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 74-րդ րոպեին՝ փոխարինելով Պետար Սուչիչին։
Այսպիսով, «Ինտերը» վաստակած միավորների քանակը հասցրեց 33-ի՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Ջենոան» 14 միավորով 16-րդն է։




















