top of page

Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերը

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Արման Ծառուկյանը հայտարարել է UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կայանալիք մենամարտին մասնակցելու իր պատրաստակամության մասին։

 

«Ես կլինեմ ոչ պաշտոնական պահեստային մարտիկ Փիմբլեթի և Գեյջիի մենամարտի համար։ Եթե նրանցից որևէ մեկը վնասվածք ստանա, ես պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 օր առաջ։ Ես քաշս կպահեմ, թեև այն չեմ գցի։ Եթե ես պետք լինեմ նրանց, ես այնտեղ կլինեմ։

Ահա թե ինչու ես պետք է մնամ լավ մարզավիճակում, մարզվեմ և սպարինգներ անեմ։ Ես պետք է փորձեմ խուսափել վնասվածքներից առաջիկա մենամարտերում, բայց միևնույն ժամանակ տամ իմ 100 տոկոսը, որպեսզի չհիասթափեցնեմ այն ​​մարդկանց, որոնք գալու են տպավորիչ մենամարտեր դիտելու։

Նոր տարին կդիմավորեմ Հայաստանում, իսկ դրանից անմիջապես հետո կմեկնեմ Լոս Անջելես։ Մեզ դժվար ճանապարհ է սպասվում», - ասաց Ծառուկյանը ACB JJ մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ հունվարի 25-ին։

1/3037
bottom of page