top of page

«Հոնկոնգյան գրիպը» ակտիվորեն տարածվում է երեխաների շրջանում

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Եվրամիության երկրներում շարունակվում է գրիպի ակտիվ շրջանառությունը, որտեղ գերիշխող է A տիպի վիրուսը, մասնավորապես՝ A(H3N2) շտամը, որը հայտնի է որպես «հոնկոնգյան գրիպ», փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։


Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (ECDC) հրապարակած նյութերում նշվում է, որ A(H3N2) վիրուսի ամենաբարձր ակտիվությունը դիտվում է երեխաների շրջանում։ Առավել խոցելի են 5-ից 14 տարեկանները, որոնց մոտ արձանագրվում է վարակման դեպքերի առավել մեծ բաժինը։


Մասնագետների տվյալները ցույց են տալիս, որ երեխաների շրջանում բարձր հիվանդացությունը զգալի դեր է խաղում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի ձևավորման մեջ, ինչի հետևանքով առողջապահական համակարգերը շարունակում են հետևել գրիպի տարածման դինամիկային ամբողջ տարածաշրջանում։

bottom of page