top of page

Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 28, 2025
  • 1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:



«Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում: Նա պատրաստվում էր անակնկալ կոչ անել գնել ադրբեջանական բենզին: Անվտանգությունը պահանջել է դա անել զրահապատ ապակու հետևից:



Հ.Գ. Իսկ եթե լուրջ, ապա մեր մամուլը գահավիժում է ժամ առ ժամ: Ընտրություններն էլ կավարտվեն, փող տվողներդ կպարտվեն: Մեկ էլ՝ հոպ, կպարզեք, որ էլ ընթերցող չունեք, որոնք գոնե մի քիչ դիտում ապահովեին, գովազդ կունենայիք: Հետո չասեք չեմ զգուշացրել»,- գրել է Հարությունյանը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տվել՝ ինչպես էր հարվածային գործիքներով նվագակցում երաժիշտներին:

1/3149
bottom of page