top of page

ՀԷՑ–ում կադրային ջարդ է և նախակոլապսային իրավիճակ. Փորձագետը՝ հոսանքի անջատումների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 3
  • 2 min read

Բազմաթիվ վայրերում հոսանքազրկումներն առաջին հերթին դա պայմանավորված են վատ կառավարմամբ. այն բանց հետ, երբ իրենք փաստորեն գողացել են ուրիշի սեփականությունը, չեն կարողանում այն կառավարել։ Այս մասին զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Նրանք նաև հայտնաբերել են, որ բացի կառավարումից, պետք է նաև ներդրումներ կատարել այդ համակարգում, որովհետև դա ցանցային շատ ահռելի մեծ համակարգ է, որը մաշվում է շատ արագ և պետք են անընդհատ ներդրումներ, որպեսզի կարողանան այդ համակարգը պահել։ Նրանք նաև պարզել են իրենց համար, որ համակարգը եկամտաբեր էլ չի։ Եթե նախկինում իրենք կարծում էին, թե դա շատ մեծ եկամուտներ է իրենց բերելու և իրենց ընկերներին, բարեկամներին լավ պաշտոնների են դնում բարձր աշխատավարձերով, հիմա պարզվել է, որ ինքը այդքան էլ եկամտաբեր չի, ծախսատար է և պետք է ինչ-որ տեղից այդ ծախսերը հանեն։ Եվ քանի որ պետբյուջեից չեն կարող անել այդ ծախսերը, իրենք փորձում են տարբեր տեղերից, օրինակ, սովորական քաղաքացիներից այդ գումարները գողանալ և այդ ծախսերը անել։ Մասնավորապես, իրենք սկսել են, այսպես կոչված, արևային էներգետիկային խփել. եթե նախկինում մարդիկ սեփական տների վրա արևային պանելներ էին դնում և կարող էին ամառը աշխատած ավելորդ էլեկտրաէներգիա դիմաց ձմեռը ունենալ որոշակի եկամուտ, հիմա իրենք բնակիչներին զրկում են այդ եկամուտներից, որպեսզի բնակիչները ավելի շատ էլեկտրաէներգիա գնեն և ավելի շատ ծախս անեն։

Այսինքն վատ կառավարումը, ցածր եկամտաբերությունը և մեծ ներդրումները, որը նրանք պարտավոր են անել, քանի որ այլևս չկա «Տաշիր գրուպը», սա հանգեցրել է նրան, որ մենք ունենք այս վիճակը, երբ որ համատարած անջատումներ են լինում ամբողջ Հայաստանով մեկ։ Ավելին, շատ դեպքերում հայտարարում են, որ իրենք այդ անջատումները իրականացնում են, որպեսզի իբր թե խնայեն համակարգը, որը շատ ծանրաբեռնված է»,–ասաց նա։

Փորձագետը նկատեց, որ այս համակարգում բերված նոր մարդիկ ոլորտից չեն հասկանում և դա գլխավոր խնդիրներից մեկն է. «Իրենք իրենց կադրերին նշանակում են լավ փողաբեր պաշտոններում, բայց այդ համակարգը նաև կառավարել է պետք, իսկ իրենք կառավարումից չեն հասկանում։ Դրան զուգահեռ լավագույն կադրերին հեռացնում են աշխատանքից, այսինքն այս պահին ՀԷՑ–ում տեղի է ունենում կադրային ջարդ։ Դեռ կոլապս չանվանենք, բայց նախակոլապսային իրավիճակում է Հայաստանը»,– ընդգծեց Մանվելյանը։

Անդրադառնալով Էրեբունիում, Արեշում 3 օր էլեկտրաէներգիայի բացակայության խնդրին, նա նշեց, որ դա ևս կադրերի բացակայության պատճառով է եղել. «Իրենք եկել են, ոչ միայն ադմինիստրատիվ կադրերից են ազատվել, այլ նաև շատ տեխնիկական կադրերից, որոնք կարող էին այդ գործը անել։ Այսինքն նորից իր վիճակը չհասկանալը, կադրերի բացակայությունը, համակարգի մաշվածությունը, վեց ամիս համակարգում ներդրում չանելը, սա էլ հենց հանգեցնում է նրան, որ իրավիճակ գնալու էլ ավելի է վատանալու, որովհետև անընդհատ պետք է ներդրումներ իրականացնել, որպեսզի համակարգի մաշվածությունը գոնե ինչ-որ առումով դանդաղեցնեն»։

Փորձագետը հիշեցրեց, որ մասնավոր համակարգում պետությունը միշտ էլ վատ կառավարիչ է. «Արևմուտքում նույնիսկ շատ պետական համակարգեր, ձեռնարկություններ տրվում են մասնավորի կառավարմանը, որպեսզի ինքը ավելի լավ կառավարի։ Այնպես որ այս առումով զարմանալու բան չկա։ Քանի որ իրենք դրել են զուտ քաղաքական նպատակ, տեխնիկական և մյուս նպատակները երկրորդական են, իրենց թվում էր, թե շատ հեշտ ակտիվներ, մեծ ռեսուրս են ձեռք բերել, հազարավոր մարդիկ են աշխատում, որոնք կսկսեն իրենց համար աշխատել, երևի հույս ունեն նաև, որ իրենց համար կքվեարկեն, և նաև կարծում էին,որ մեծ եկամուտների վրա են նստելու, որը նաև իրենց կօգնի ընտրություններից առաջ որոշակի եկամուտներ ունենալ, և իրենց մարդկանց էլ բարձր վարձատրվող պաշտոնների կդնեն, բայց հիմա կամաց-կամաց հասկանում են, որ իրավիճակը իրենց ձեռքով գնալու էլ ավելի են վատացման»։

1/3089
bottom of page