top of page

Պայթյուն՝ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում. հերթափոխի պետը տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 4
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյում է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը նշված վայր օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։Ժամանել են նաև Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել ու աշխատակիցը երբ մտել է ներս, ըստ նախնական տեղեկությունների՝ ծխախոտը կամ միացրած, կամ ներսում վառելով ծխախոտը, ինչից էլ պայթյուն-բռնկում է տեղի ունեցել։ Աշխատակիցը, որը ըստ դեպքի վայրում հավաքվածների հերթափոխի պետ՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթել Մ.-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։

Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնավսել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

1/3089
bottom of page