top of page

Քննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին. Միրզոյանը՝ Ռուբիոյի հետ Բաքվում պահվող հայերի հարցը քննարկելու մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 14
  • 1 min read


Մենք քննարկել ենք և երկկողմ, և TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները, քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող դրական տենդենցներին: Իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է: Այս մասին Վաշինգտոնից՝ ԹՐԻՓՓ փաստաթղթի վերաբերյալ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը:

Հարցին, թե քննարկվե՞լ են արդյոք ԱՄՆ-ում որոշակի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը, Միրզոյանը պատասխանեց, որ այո՝ քննարկվել են Ադրբեջանում պահվող անձանց հարցը իր և պետքարտուղարի միջև հանդիպման ժամանակ:

1/3149
bottom of page