top of page

ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունը Կոսովոյում տեղակայված հայկական զորախմբի ծառայությունն է գնահատել

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 30, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ (KFOR) առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը:

Զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանը ԿՖՈՐ-ի հրամանատարությանն է ներկայացրել տարածքի պահպանության գործում զորախմբի առաջադրանքները և ծառայության կազմակերպման գործընթացը:

ԿՖՈՐ-ի հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը։ Այդ կապակցությամբ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Թիմ Դայլին և ԿՖՈՐ առաքելության շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոզիցևիչը պարգևատրել են զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանին և մի շարք զինծառայողների»։

1/2951
bottom of page