top of page

30-ամյա երեւանցին փակվել էր տանը և ցանկանում էր ինքնասպանություն գործել. փրկարարները կանխել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 5, 2024
  • 1 min read
ree

Հուլիսի 5-ին, ժամը 03:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ցանկանում է ինքնասպանություն գործել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են Տ. Ա.-ի (ծնված 1994 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

1/2947
bottom of page