top of page

Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու, այն ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 12, 2024
  • 1 min read

ree

Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու։


Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․


«Շատ խորհրդանշական է, որ ՔՊ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, ովքեր սրանից դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը:


Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական օկուպացիան, հանձնողականությունն ու պարտվողակամությունն արդարացնող, իշխանության հանցավոր անգործությունն ամենաստոր, ճղճիմ ձևով պաշտպանողներն այլևս պետք չեն, որովհետև ինչպես հարկն է օգտագործվել-մաշեցվել են:


Իսկ մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ:


Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ ՔՊ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու»:

1/2946
bottom of page