Միացյալ Նահանգները չի ձգտում նոր սառը պատերազմի. Բլինքեն
- Lilit

- Apr 26, 2024
- 1 min read

Վաշինգտոնը չի ցանկանում փոխել Չինաստանի պետական կառուցվածքը և չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը։ Այս մասին Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Միացյալ Նահանգները չի ձգտում նոր սառը պատերազմի, մտադիր չէ փոխել չինական համակարգը, չի ցանկանում զսպել Չինաստանի զարգացումը, մտադիր չէ դիմակայել Չինաստանին դաշինքների միջոցով և մտադրություն չունի հակամարտության մեջ մտնել ՉԺՀ-ի հետ»,- ասել է նախագահը:




















