Ռուսաստանը պատրաստ է աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ. Պուտին
- Lilit

- Mar 6, 2024
- 1 min read

Մոսկվան պատրաստ է աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ բոլոր ոլորտներում և երախտապարտ է գործակալությանը համագործակցության ամրապնդման փոխադարձ քայլերի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դա շատ կարևոր է, առանց մոլորակային մասշտաբի որևէ չափազանցության, ամբողջ աշխարհում միջուկային էներգիայի անվտանգությունն ու անվտանգության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։
Մենք պատրաստ ենք հետագա աշխատանքին այս բոլոր ոլորտներում, և շնորհակալ ենք համատեղ աշխատանքի ամրապնդմանն ուղղված ձեր փոխադարձ քայլերի համար»,- ասել է պետության ղեկավարը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։




















