top of page

Ադրբեջանում խոշոր հրդեհ է․ հրդեհը մարել չի հաջողվում, տեղում չպայթած զինամթերք կա

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 17
  • 1 min read
ree

Խոշոր հրդեհ՝ Ադրբեջանում, Լաչինի (Բերձոր) շրջանի Զերթի գյուղի մոտակայքում հրդեհի վայրում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտարարություն է տարածել տեղի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Տեղի արտակարգ իրավիճակների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ էին ընթանում:


Մինչ այժմ հաջողվել է մարել կրակն այն հատվածներում, որտեղ ականներ կամ պայթուցիկ նյութեր չկան։ Այն հատվածներում, որտեղ կա ականների և չպայթած զինամթերքի առկայություն, հրդեհը շարունակում է բռնկվել։ Տարածքում ներգրավվել են համապատասխան տեխնիկա և կենդանի ուժ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:


Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

1/2951
bottom of page