top of page

Հույս ունենք՝ Թուրքիայի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները հողի վրա տեղի կունենան. Արթուր Հովհաննիսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 15
  • 1 min read
ree


Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչն այցելեց Հայաստան, բավականին դրական մթնոլորտոում քննարկումներ են տեղի ունեցել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Մենք հույս ունենք, որ Թուրքիայի գործընկերների հետ հարաբերություններն առաջ կշարժվեն այն տրամաբանությամբ, որի մասին հրապարակային խոսվել է և ձեռք բերված պայմանավորվածությունները հողի վրա տեղի կունենան»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանը կբացվի՞՝ Հովհաննիսյանը նշեց. «Մենք այս պահին գործընթացներն իրարով չենք պայմանավորում: Մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի հիման վրա, նույնը նաև Թուրքիայի հետ և հույս ունենք, որ երկու երկրների հետ հնարավորինս շուտ կհաջողվի հասնել արդյունքների»:

1/2948
bottom of page