top of page

Անհրաժեշտ է ԶՊՄԿ-ում բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 9
  • 1 min read


 

ree

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։

Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ։

Հաշվի առնելով ԶՊՄԿ ընկերության ահռելի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար` անհրաժեշտ է ժամ առաջ ընդառաջ գնալ ոլորտի արհմիության և աշխատողների առաջարկներին և գործուն քայլեր ձեռնարկել վերոնշյալի վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման համար։ Հայտնի է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակից ստեղծված իրավիճակի ֆոնին աշխատանքից հեռացվել է։ Չնայած աշխատանքը վերսկսելու՝ ընկերության հորդորներին, գործադուլը շարունակվում է:

1/2951
bottom of page