«Ինտեր Մայամին» պարտվեց «Շառլոտին», Մեսսին չիրացրեց 11 մետրանոց հարվածը
- Lilit

- Sep 14
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, MLS-ի կանոնավոր առաջնության 30-րդ տուրում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտություն կրեց «Շառլոտից» (0:3)։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իդան Գորնոնը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 34-րդ, 47-րդ և 85-րդ րոպեներին։ Լիոնել Մեսսին ամբողջական հանդիպում անցկացրեց Մայամին ներկայացնող ակումբի կազմում, սակայն 32-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից։
79-րդ րոպեին հյուրերը մնացին մեկ խաղացողով պակաս, քանի որ Թոմաս Ավիլեսը ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։
MLS-ի հաջորդ տուրում «Շառլոտը» կմրցի «Նյու Յորք Սիթիի», իսկ «Ինտեր Մայամին»՝ «Սիեթլ Սաունդերսի» հետ։ Խաղերը կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 20-ին և 17-ին։




















