top of page

5000 դրամ Ազգային ժողովի ամբիոնում. Գյումրիում նախընտրական քարոզարշավը սահուն հոսում է Հայաստանի խորհրդարան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 27
  • 1 min read

Մարտի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորները Գյումրիում տեղի ունեցող ընտրական գործընթացների առնչությամբ սկսեցին քննադատել միմյանց:

Իշխող կուսակցության պատգամավորների կարծիքով՝ ընդդիմությունը հաջողության շանսեր չունի, ուստի պատրաստ է դիմել ցանկացած հնարքների ու կեղծիքների։

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց հերթին իշխանություններին մեղադրում են վարչական և անվտանգության ռեսուրսները չարաշահելու մեջ։

«Ոստիկանությունն ունի լիազորություններ, պարզապես այդ ուժերն օգտագործվում են ոչ թե հասարակական կարգը պաշտպանելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, այլ բացառապես քաղաքական նպատակներով։ Օրինակ՝ Գյումրիում»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, կոչ արեց գյումրեցիներին կիրակի օրը գնալ ընտրատեղամասեր և քվեարկել ըստ իրենց խղճի։

Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթից հետո ամբիոնին թողեց 5000 դրամ։ Նա այս գումարը թողեց նրանց, որոնք այդքան են գնահատում  իրենց ձայնը։

«Մարդկանց ձայների դիմաց 5000 դրամ են առաջարկել, որ հետո միլիարդներ յուրացնեն իրենց համար, դա իրենց սկզբունքն է, բայց այս մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանում այս էջը վաղուց շրջվել է»,- ասաց Ալեքսանյանը՝ սպառնալով ընդդիմությանը կոշտ միջոցներ կիրառել օրենքի խախտման դեպքում։

Ավելի վաղ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի Գյումրու գրասենյակում։ Դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին Գյումրիից տարել են Հակակոռուպցիոն հանձնաժողով, որտեղ վարույթ է հարուցվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերով։ Իրավապահ մարմինները նաև հրապարակել են զրույցի ձայնագրությունը։ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը այս ամենը որակեց քաղաքական հետապնդում և դատապարտեց իշխանությունների գործողությունները։

1/2948
bottom of page