«Ադրբեջանը մտադիր է փակել մեր ներկայացուցչությունը»․ ԿԽՄԿ
- Lilit

- Mar 5
- 1 min read

«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու իր մտադրության մասին»,- AПA-ի փոխանցմամբ՝ հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաչանը։
Նրա խոսքով՝ ներկայումս կազմակերպությունը կապի մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։
ԿԽՄԿ ներկայացուցիչը մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ տեղեկությունը «գաղտնի երկխոսության մի մասն է»։




















