top of page

ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց։

«Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով ՌԴ դեսպանությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՝ մինչև իրավիճակի կարգավորումը, ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելուց»,-ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և լիբանանյան «Հըըզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլահի սպանություններին ի պատասխան։

Կողմերը փոխանակվել են փոխադարձ սպառնալիքներով։

1/2946
bottom of page