top of page

Ադրբեջանը գիտի, թե դա ինչ ռեակցիա է բերելու. Եղոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 25
  • 1 min read

ree

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը ուզում է հաղթահարել կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտները սահմանադրության փոփոխությունների միջոցով՝ օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից չի համապատասխանում իրականությանը:


Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:



«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցի է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ, ես այդպես եմ դա գնահատում»,-ասել է նա: Եղոյանը նաեւ նշել է. «Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, երկուսը համաձայնեցված չեն և դրանցից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:

1/2951
bottom of page