top of page

Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 28
  • 1 min read

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տալլինում ընթացող ասուլիսի ժամանակ, իր բացման խոսքում,  ուղիղ կոչ արեց աջակցել Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Մենք բոլորս պետք է ջանանք է՛լ ավելի աջակցել Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ  մենք պետք է է՛լ ավելի լավ, է՛լ ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Էստոնիայի վարչապետ Միխալը։

1/2948
bottom of page