top of page

Արքայազն Հարին «կցանկանար հաշտություն հաստատել» թագավորական ընտանիքի հետ, բայց նրա հայրը՝ Չարլզ III թագավորը, չի խոսում նրա հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

Արքայազն Հարին «կցանկանար հաշտություն կնքել» թագավորական ընտանիքի հետ, բայց նրա հայրը՝ Չարլզ III թագավորը, չի խոսում նրա հետ։

BBC-ին տված հարցազրույցում Սասեքսի դուքսն ասել է՝ «թագավորը չի խոսի ինձ հետ այս անվտանգության հետ կապված անհեթեթության մասին», բայց նա այլևս չի ցանկանում պայքարել դրա դեմ։

Արքայազնը Կալիֆոռնիայում խոսել է BBC News-ի հետ,-«Ես չեմ կարող պատկերացնել մի աշխարհ, որտեղ ես հիմա կվերադարձնեի կնոջս և երեխաներին Մեծ Բրիտանիա»,-ասել է Հարին՝ Մեծ Բրիտանիայում իր անվտանգության վերաբերյալ դատարանի որոշումից հետո։ «Իմ և իմ ընտանիքի որոշ անդամների միջև այնքան շատ տարբերություններ կային»,-հավելել է նա՝ նշելով, որ այժմ «ներել» է նրանց։

«Ես կցանկանայի հաշտություն կնքել ընտանիքիս հետ։ Անիմաստ է շարունակել վիճաբանությունը, կյանքը թանկ է»,-ասել է արքայազն Հարին, ով հավելել է, որ իր անվտանգության շուրջ վեճը «միշտ էլ եղել է խոչընդոտ»։

Արքայազնը ցանկանում էր չեղարկել անվտանգության փոփոխությունները, որոնք մտցվել էին 2020 թվականին, երբ նա հրաժարական էր տվել թագավորական ընտանիքի գործող անդամի պաշտոնից և տեղափոխվել Միացյալ Նահանգներ։

Հարցին, թե արդյոք նա խնդրել է թագավորին միջամտել անվտանգության հետ կապված վեճին, արքայազն Հարին պատասխանել է. «Ես երբեք նրան չեմ խնդրել միջամտել. ես խնդրել եմ նրան մի կողմ քաշվել և թողնել փորձագետներին անել իրենց աշխատանքը»։

Արքայազնն ասել է, որ իր անվտանգության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը «բացահայտել է իր ամենավատ մտավախությունները»։

Արքայազն Հարին նշել է, որ իր անվտանգության ավտոմատ իրավունքը դադարեցնելու որոշումը ազդում է իր վրա «ամեն օր», և ինքը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ կարող է անվտանգ վերադառնալ Մեծ Բրիտանիա միայն թագավորական ընտանիքի հրավերի դեպքում, քանի որ այդ հանգամանքներում նրան կտրամադրվի բավարար անվտանգություն։

1/2505
bottom of page