ՀՀ նախագահը Նյու Յորքում մասնակցել է «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը
- Lilit

- Sep 26
- 1 min read

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Քայլաշ Սատյարթիի հիմնած «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը։
Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ շեշտադրելով հումանիստական գործունեության կարևոր նշանակությունը։ Նախագահ Խաչատուրյանը հատուկ ընդգծել է հումանիզմը որպես համամարդկային հարաբերությունների, միջազգային համագործակցության և խաղաղ համակեցության հիմնարար սկզբունք ամրագրելու անհրաժեշտությունը։




















