top of page

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 30, 2025
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Վաղարշապատում ՔՊ թեկնածուին ամեն գնով անցկացնել «վիզ է առել» ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Վերջինս շեֆին վստահեցրել է` ձայների 50+ պլյուսը իրենցն է։

Նիկոլի հարցին, թե ինչպես է նա կարողանալու այդքան ձայներ հավաքել, նախարարը ասել է, որ մարզպետ եղած ժամանակ էջմիածինցի գործարարներին մեծ առավելություններով է օժտել, հիմա էլ իրենք են պատրաստակամություն հայտնել փոխհատուցել լավությունը։

1/3149
bottom of page