top of page

Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել Սրբազան

  • Writer: Lilit
    Lilit
  • 17 minutes ago
  • 1 min read

ree

Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ, լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։ Այս մասին գրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից։

«Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի»,-գրել է նա։

1/2957
bottom of page