top of page

Ավելի հոգևոր ու ավելի ապահով մարդիկ չեն ծնվում, այսպիսին դառնում են. Աննա Հակոբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանի կինը կոչ է անում 2006 թվականը հայտարարել ոչ միայն կրթվելու, այլև՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։

«Ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի իմաստուն, ավելի մարդասեր, ավելի կարգապահ, ավելի արդար, ավելի ինքնավստահ, ավելի սպորտային, ավելի առողջ, ավելի զարգացած, ավելի կարդացած, ավելի հոգեւոր, ավելի քաղաքավարի, ավելի կիրթ, ավելի հարգալից, ավելի խաղաղ, ավելի ապահով եւ ավելի երջանիկ՝ այսպիսին մարդիկ չեն ծնվում, այսպիսին դառնում են։

Սրա համար անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Չքննարկե’լ ուրիշներին եւ աշխատե’լ սեփական անձի մշակման վրա։

Մեզանից մեր լավագույն տեսակը քանդակելու կարճ եւ դեսերտի նման հաճելի ճանապարհ կա՝

1 ամիս-ընթերցված 1 գիրք

Կարեւոր չէ՝ ինչ գիրք. մեծ, փոքր, արկածային, թրիլլեր, մասնագիտական, կրոնական, ֆենտեզի, սատիրա, ինքնակենսագրական, դրամա, ռոմանտիկա, դետեկտիվ։

«1 ամիս-ընթերցված 1 գիրք», եւ մենք ամեն օր ինքներս մեզ նվեր կանենք՝ մեր լավագույն տարբերակը կնվիրենք մեր սովորական «ես»-ին»,- գրել է Աննա Հակոբյանը։

1/3087
bottom of page