top of page

Ի՞նչ արժեն ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նոր կոշիկները և նոր ավտոմեքենան՝ «Վոլվոն»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 4, 2024
  • 1 min read
ree

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունները, որ ինքը իր գործընկերուհիներից մեկի՝ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքին եկել է Loro Piana բարձրակարգ բրենդի չափազանց թանկարժեք՝ 1 000 դոլարանոց կոշիկներով։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորն ասել է՝ իր կոշիկներն ավելի էժան բրենդի են, գինն էլ ավելի ցածր է, դժգոհել է նաև՝ իր մասին «սուտ լուրեր են տարածում»։

Ինչ վերաբերում է միանգամից մի քանի նոր անշարժ գույքերին և 18 միլիոն դրամանոց  «Վոլվո» մակնիշի նոր ավտոմեքենային, ապա այդ ամենը, Հակոբյանի խոսքով, ինքը վարկով է գնել։

«Ունեմ վարկեր, և 600-650 000 դրամ աշխատավարձով մարում եմ վարկերս։ Վարկերս մինչև 30 կամ 25 տարով են։ Մի հատ վարկ ունեմ մեքենայի համար և ևս մեկ այլ վարկ»,- ասել է Հրաչյա Հակոբյանը։

1/2947
bottom of page