top of page

Վահագն Խաչատուրյանն ու Save Armenia հուդայա-քրիստոնեական միության անդամները անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը

12 minutes ago
1 min read



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։

Նախագահը կարևորել է նման այցելությունները՝ որպես հայ և ամերիկյան ժողովուրդների միջև բարեկամության և արժեքային երկխոսության խորացման հնարավորություն՝ ընդգծելով քրիստոնեական արժեքների դերը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին, խաղաղության, հանրային համերաշխության և համամարդկային արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը։

Կարևորվել է նաև ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը Հայաստանին։

1/3611
bottom of page