top of page

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում Հայաստանի ժյուրիի միավորները կհայտարարի Լուսինե Թովմասյանը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 17
  • 1 min read

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները կհայտարարի «Միսս Հայաստան 2003» տիտղոսակիր Լուսինե Թովմասյանը։ Նա արդեն մեկ անգամ հանդես է եկել որպես Հայաստանի խոսնակ՝ 2011 թվականին։ 

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ համերգը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա 18-րդ համարի ներքո։ 


Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Քվեարկության կարգին եւ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաեւ հետեւել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակիչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները:

Քվեարկել հնարավոր է նաեւ աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ www.esc.vote կայքի միջոցով:

Հայաստանից Պարգի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:

1/2948
bottom of page