Հայաստանը հրաժարվում է Արարատից․ Փաշինյանի գործընկերը խոսել է սահմանային դրոշմանիշների փոփոխությունների մասին
- Lilit

- Sep 15
- 1 min read

Հայաստանը առաջնորդվում է իր պետական խորհրդանիշներով և ՀՀ անձնագրերում տեղադրվող դրոշմանիշը պետք է արտահայտի Հայաստանին և նրա պետականությանը վերաբերող խորհրդանիշեր։ Այս մասին սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ մուտքի կամ ելքի ժամանակ սահմանապահների կողմից տեղադրված դրոշմանիշը փոխելու վերաբերյալ հարցին։
Մասնավորապես, իշխանությունները որոշել են նշված կնիքից հանել Հայաստանի Հանրապետությունը խորհրդանշող Արարատ լեռը։ Ըստ պատգամավորի, պետական խորհրդանիշները չպետք է ավելորդ հուզականություն պարունակեն։ «Մեր հարևանների հետ հարաբերություններում մենք հիմնվում ենք Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր յուրաքանչյուր գործողություն, լինի դա ստորագրության կամ հայտարարության տեսքով, ոչ մի կերպ չպետք է վտանգավոր ուղերձներ հղի հարևան երկրներին», - ասել է Հովհաննիսյանը։




















