top of page

Մոսկվայի The Carlton հյուրանոցում Փաշինյանի կեցության ծախսերը հոգացել է հյուրընկալող կողմը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 30
  • 1 min read

ree

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայի The Carlton հյուրանոցում կեցության ծախսերը հոգացել է հյուրընկալող կողմը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների՝ պարզաբանում ենք, որ Մոսկվայում ՀՀ վարչապետի՝ The Carlton հյուրանոցում կեցության ծախսերը հոգացել է հյուրընկալող կողմը։ ՀՀ պետական բյուջեից որևէ գումար այդ նպատակով չի ծախսվել։ Հորդորում ենք մեր գործընկերներին՝ մինչև որևէ տեղեկություն հրապարակելը այն նախապես պատշաճ ձեւով ճշտել ՀՀ վարչապետի աշխատակազմից»,- ասված է պարզաբանման մեջ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Մոսկվայում մասնակցել էր Գլոբալ ատոմային ֆորումին։

1/2942
bottom of page