Վեդիի դպրոցից 10-ամյա աղջնակի մաhվան գործը մնում է «օդում կախված»
- Lilit

- May 17
- 1 min read
Վեդիի դպրոցներից մեկի աշակերտուհու հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից անցել է ավելի քան 8 ամիս։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի քրոջն ու տեղեկացրել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն: Այնտեղից երեխան տեղափոխվել էր Երևան, ապա սեպտեմբերի 28-ին՝ մահացել:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում։ Երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել էր քրեական վարույթ։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ասաց , թե ի՞նչ նորություններ կան այս գործով։
«Վեդիի դպրոցի մահացած երեխայի գործով՝ դեպքը 19.09.2024, նախաքննության փուլում է, նշանակված է նաև հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, սակայն դեռ եզրակացությունը չենք ստացել»,– նշեց Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ողբերգական այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել էր դպրոց, ապա զանգել էին երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին, և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։ Հետո պարզվել էր, որ երեխան մահացել է։






















