top of page

Եղբայրը բռնության է ենթարկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քրոջը. «Հետք»

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 7
  • 2 min read

ree

Հետծննդաբերական սթրեսից հետո Մարինեի (անունը փոխված է) մոտ ի հայտ են եկել հոգեկան առողջության խնդիրներ: Մինչ այդ, նման դրսևորումներ չեն նկատվել, գրում է «Հետք»-ը։

Տարիների ընթացքում դրանք խորացել են, ու ախտորոշվել է շիզոֆրենիա հիվանդություն: Մարինեի մոտ անադեկվատ վարքագիծ դրսևորվում է միայն հիվանդության սրման ժամանակ: Նա հաշվառված է հոգեբուժարանում և պարբերաբար բուժում է ստանում:

Հերթական սրացման ժամանակ նա հարձակվել է մոր վրա, ինչից հետո հիվանդ քրոջ նկատմամբ բռնություն է կիրառել եղբայրը՝ պատճառելով կապտուկներ, մարմնական այլ վնասվածքներ: Նախաքննական մարմինը նախ խուսափել է եղբոր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց, հետո հարուցել է, բայց կարճ ժամանակ անց՝ դադարեցրել: Այժմ Մարինեի փաստաբանն ու դուստրը պայքարում են, որ քրեական հետապնդումը շարունակվի՝  հետագայում նման դեպքի կրկնությունը բացառելու նպատակով:

Մայրը հաղորդում էր տվել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող դուստրը՝ Մարինեն, իրեն ծեծել է, հարձակվել եղբոր վրա: 2023թ. հունիսին նախաձեռնվել է քրեական վարույթ, մայրը տուժող է ճանաչվել: Մոտ մեկ ամիս անց նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ այս անգամ նույն եղբոր կողմից քրոջ՝ Մարինեի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Երկու քրեական վարույթները միացվել են:

2023թ. հունիսին առողջական խնդիրներ ունեցող կինը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, մի քանի հարված է հասցրել մորը, ինչից հետո անմիջապես վրա է հասել եղբայրը և բաժանելու փոխարեն՝ քրոջը ծեծել է՝ ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կատարվածից հետո Մարինեին տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ նրա դուստրը տեսել է մոր մարմնական վնասվածքները։ Ընդ որում, Մարինեի ազգականները փորձել են թաքցնել ծեծի ենթարկելու հանգամանքը։ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ընդունվելիս Մարինեի աչքերի տակ եղել են կապտուկներ և քերծվածքներ, որոնք արձանագրվել են, դրանց կապակցությամբ Ոստիկանություն է  ահազանգել հոգեբուժական հաստատությունը: Հոգեբուժական հաստատություն ընդունվելիս նա ևս հայտնել է, որ եղբայրն է ծեծել։

Բռնության ենթարկված կինը ցուցմունք է տվել այն մասին, որ եղբայրն իրեն տան ղեկավար է զգում և «բռնապետ» է, տանը թելադրում է իր կանոնները, որին մյուսները պետք է ենթարկվեն։

1/2951
bottom of page