top of page

Բոլորը զոհվել են․ Բելգորոդի մարզպետը՝ Իլ-76-ի կործանման մասին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 24, 2024
  • 1 min read


ree

Բոլոր նրանք, ովքեր գտնվում էին Իլ-76 ինքնաթիռում, զոհվել են, երբ այն կործանվել է Բելգորոդի մարզի Կորոչանսկի շրջանում։ Վթարի վայրն այս պահին շրջափակված է, այնտեղ են ժամանել նաև օպերատիվ աշխատակիցները: Այս մասին հայտարարել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ինքնաթիռն ընկել է բնակեցված վայրի մոտ գտնվող դաշտում։ Ինքնաթիռում գտնվող բոլորը զոհվել են»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ 

Օդանավի կործանման պատճառները պարզելու համար նաև հանձնաժողով է ուղարկվել։Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաստատել էր, որ կործանված Իլ-76-ում եղել է ուկրաինացի 65 ռազմագերի և անձնակազմի ևս 9 անդամ։

1/2951
bottom of page