Սուրեն Պապիկյանը հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման գործընթացին
- Octopus Media

- Jan 15, 2024
- 1 min read

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ:
Նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը։




















