top of page

Ճամբարակում պայթյունի զnhերի թիվն ավելացավ (թարմացված)

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 11
  • 1 min read

ree

Ճամբարակում տեղի ունեցած պատահարի հետևանքով այս պահի դրությամբ կա երկու զոհ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերվել է շենքի բնակիչներից մեկի դին։ Շենքի երեք բնակիչ որոնվում են։

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: 

Պարզվել է, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած: 

 

Թարմացված 11:20-ինԶոհերի թիվը հասել է երեքի, բոլորն էլ կանայք են։

bottom of page