Թրամփի վարչակազմը դեռևս որոշում չի կայացրել Կիևին հրթիռների հնարավոր փոխանցման վերաբերյալ․ Քելլոգ
- Lilit

- Sep 28
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռևս որոշում չի կայացրել Կիևին Tomahawk հրթիռների հնարավոր փոխանցման վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քեյթ Քելլոգը։
«Հաստատվել է, որ նախագահ Զելենսկին նախագահ Թրամփից թույլտվություն է խնդրել «Tomahawk թևավոր հրթիռներ ստանալու համար։ Այդ որոշումը դեռևս չի կայացվել, բայց նա այն խնդրել է», - ասել է Քելլոգը։




















