top of page

2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025 թվականի նույն օրը կալանավորվեց Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 19
  • 1 min read

ree

Հայտնի գործարար, բարերար Սամվել կարապետյանի եղբոր՝ Կարեն կարապետյանի որդին՝ Նարեկը գրել է․

«2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար :

2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը ...»։Հիշեցնենք, որ երեկ  Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարեց ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

1/2947
bottom of page