top of page

Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 12, 2024
  • 1 min read
ree

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։

Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին Մեքսիկային թիմին։

Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։

Մարիամ Մկրտչյանի պարտիան դեռ չի ավարտվել։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականին։

1/2947
bottom of page