top of page

Գյուղական պատանուց մինչև համաշխարհային մեծության դեմք. Երևանում ներկայացվել է Անաստաս Միկոյանի կյանքի մասին գիրքը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 30
  • 2 min read

Խուլ գյուղի պատանուց մինչև համաշխարհային ճանաչում վայելող դեմք. Երևանում տեղի ունեցավ «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինև Իլյիչ» փաստագրական գրքի և հայերեն գրքի մոտիվներով նկարահանված ֆիլմի շնորհանդեսը։

«Գրքում Անաստաս Միկոյանը ներկայացված է որպես սովորական մարդ։ Ես նրան ճանաչում էի որպես բարի պապիկ։ Անչափ հպարտ եմ, որ նա իմ ազգականն է։ Բայց գլխավորն այն է, թե ինչպիսի մարդ էր նա, ոչ թե ըստ լուրերի և հորինվածքների, այլ՝ ըստ փաստերի։ Փաստերը հերքում են նրա անհատականության շուրջը տիրող դատարկաբանությունները»,-լրագրողների հետ զրույցում նշել է գրքի համահեղինակ, Միկոյանի թոռ՝ հայտնի ռուսաստանցի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Ստաս Նամինը՝ հավելելով, որ Միկոյանները յուրահատուկ գենետիկական կոդ են ունեցել:

Լեռնային գյուղում ծնված, ինքնուրույն ռուսերեն և գերմաներեն սովորած տղա, որը երկար ճանապարհ է անցել՝ դառնալով համաշխարհային մեծության դեմք, որը բառի բուն իմաստով կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Անաստասի եղբայրը՝ Արտեմ Միկոյանը, աշխարհի առաջատար ավիակոնստրուկտորներից մեկն է։ Հյուսնի ընտանիքում ծնված երկու գյուղացի տղաներ, որոնք այծեր են արածացրել և ուսում են առել վանքում, դարձել են խոշոր պատմական դեմքեր»,-նշել է Ստաս Նամինը։

Նա պատմել է, որ իր պապիկը զարմանալի հումորի զգացում ուներ։ Այստեղից էլ բխում է գրքի վերնագրի ընտրությունը։ «Կյանքի հանդեպ հումորով։ Ախր նա իսկապես տեսել է Լենինին և հանդիմանել է Բրեժնևին, երբ Բրեժնևի օրոք ականատես է եղել՝ ինչպես են գողանում։ Երկիրը փլուզվում է, երբ կառավարությունը գողանում է։ Բրեժնևը շատ տհաճ բաներ արեց նախանձից և զայրույթից դրդված։ Հենց Բրեժնևն էր պատճառը, որ Միկոյանի անձի շուրջ այդքան շատ ասեկոսե և հերյուրանքեր են հայտնվել»,-վստահ է Ստաս Նամինը։

Գրքի ստեղծման համար պահանջվել է մոտ 6 տարի։ Ստաս Նամինը, պատմաբանների խմբի հետ միասին, ուսումնասիրել է տարբեր ռուսական և արտասահմանյան արխիվների փաստաթղթեր, դրանց թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Հայաստանի ազգային արխիվներում։ Գիրքը հրատարակվել է ռուս արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող և ինքնակենսագրական արձակի ժանրի գրքերի հեղինակ Անդրեյ Ռուբանովի հետ համագործակցությամբ։ Լույս է տեսել Միկոյանի ծննդյան 127-ամյակի առթիվ։ ԱՄՆ-ում էլ հրատարակման է պատրաստվում գրքի անգլերեն տարբերակը։

Անաստաս Միկոյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 25-ին (հին տոմարով՝ նոյեմբերի 13-ին) Սանահին գյուղում՝ հյուսնի ընտանիքում։ Ավարտել է Թիֆլիսի աստվածաբանական ճեմարանը և Էջմիածնի աստվածաբանական ակադեմիան։ Ռուս-թուրքական պատերազմի մասնակից է, հեղափոխական։ Չորս տասնամյակի քաղաքական գործունեության ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ ԽՍՀՄ ղեկավարությունում։ Անաստաս Միկոյանը մի շարք առանցքային արտաքին քաղաքական առաքելությունների է մասնակցել։

1/2948
bottom of page