Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ․ Թրամփը կփորձի ճնշում գործադրել․ Politico
- Lilit

- Aug 13
- 1 min read

Կիևի ղեկավարությունը մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ուկրաինային կպարտադրի հակամարտության կարգավորման պայմաններ: Այս մասին հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը:
Թերթի տվյալներով՝ Թրամփը ձգտում է ներկայանալ որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու, ուստի նա կփորձի ճնշում գործադրել Կիևի ղեկավարության վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար:
Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել կարգավորման բանակցությունների ընթացքում։




















