top of page

Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 19
  • 1 min read

ree

Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։



«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։


Ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (18-22մ/վ արագությամբ)։


Այսօր անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 15-17մ/վ–ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +18-20, գիշերը` +10-12 աստիճանի սահմաններում։

bottom of page