top of page

Իմպիչմենտի հարցով հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 30
  • 1 min read

«Հրապարակը» գրում է ․   Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի՝ ԱԺ պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու դիմումներ փոխանցելուց հետո ՔՊ-ում ձեւացնում են, թե անհանգստանալու առիթ չունեն, ՔՊ ակտիվի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հարցազրույց են տալիս, ստատուսներ գրում, թե Փաշինյանի հրաժարականի օրակարգ չկա: Սակայն կան տեղեկություններ, որ հրահանգ է իջեցվել՝ հեգնել, ծաղրել այդ գործընթացը, այն ներկայացնելով որպես ներընդդիմադիր շրջանակների գզվռտոցի դրսեւորում, որով Սերժ Սարգսյանի թիմը փորձում է վարկաբեկել Քոչարյանի թիմակիցներին։ ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել, եւ փորձում են անլրջացնել գործընթացը, իսկ Արսեն Թորոսյանը երեկ անգամ պատռել էր այդ դիմումը, ինչը, ոմանց կարծիքով, «Քաղաքացիների, նամակների, դիմում- բողոքների քննարկման մասին» օրենքի ոտնահարում է:

Օրենքով սահմանված է, որ պատասխանի եւ քննարկման չեն արժանանում միայն այն դիմումները, որոնք անստորագիր են, մյուս դեպքերում օրենքը հստակ սահմանում է դիմումների քննության ընթացակարգը եւ այդ կարգը խախտելու, օրինակ` դիմումը պատռելու դեպքում նաեւ պատասխանատվություն է սահմանում։

1/2505
bottom of page