top of page

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են բերանի վերքերը ավելի արագ լավանում, քան մաշկային վերքերը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 11
  • 1 min read

ree

Cedars-Sinai-ի, Սթենֆորդի և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանների ամերիկացի հետազոտողները պարզաբանել են, թե ինչու են բերանի խոռոչի լորձաթաղանթի վերքերը մի քանի օրվա ընթացքում լավանում և հետքեր չեն թողնում, մինչդեռ մաշկային վերքերն ավելի երկար են ապաքնիվում և հաճախ սպիներ են թողնում։ Աշխատանքը հրապարակվել է Science Translational Medicine բժշկագիտական  հանդեսում և բացում է հեռանկարներ մաշկի վնասվածքների բուժման նոր մոտեցումներ ստեղծելու համար։

Ինչպես պարզվում է, բերանի խոռոչում ակտիվորեն գործում է GAS6 սպիտակուցը և AXL ֆերմենտը ներառող ազդանշանային ուղին։ Այդ մեխանիզմը ճնշում է սպիական հյուսվածքի առաջացման համար պատասխանատու մեկ այլ ուղու՝ FAK-ի ակտիվությունը։ Մկների վրա կատարված ուսումնասիրության մեջ AXL-ի արգելափակումը խաթարել է լորձաթաղանթի վերականգնումը՝ այն ավելի շատ նմանեցնելով մաշկի վերականգնմանը։ Սակայն, երբ AXL-ը ակտիվացել է մաշկային վերքերի մեջ, վերականգնման գործընթացը արագացել է, և սպիների քանակը նկատելիորեն նվազեց։

«Մեր տվյալները ենթադրում են, որ մաշկը կարող է «անցնել» բուժման ռեժիմի, որը նման է բերանի խոռոչի լորձաթաղանթին»,- նշում են հեղինակները։ Մոտ ապագայում գտնականների թիմը նախատեսում է մեխանիզմը փորձարկել մարդկանց վրա և սկսել մաշկի սպիների կանխարգելման և բուժման համար անվտանգ դեղամիջոցների մշակումը։

1/2946
bottom of page